«Մի´ արձագանքեք Վահան Մարտիրոսյանի գործողություններին».Տիգրան Քոչարյան.տեսանյութ
«Կայքերի վրա հարձակումների պահով դաշտը թուլացած է և որևէ գրոհ ադրբեջանցիների կամ թուրքերի կողմից չկա:Սակայն հայկական լրատվական կայքեր շարունակում են ադրբեջանական խայծը կուլ տալ: Պետք է բոլորս հասկանանք, որ պատերազմը չի ավարտվել և յուրաքանչյուր պահ կարող է ամեն ինչ վերսկվել, դաշտի և ընդհանրապես կայքերի պատասխանատուները պետք է աչալուրջ լինեն»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը՝ նշելով,որ կայքերի վրա հարձակումների նվազումը պայմանավորված է հիմնականում երկու պատճառներով՝ հիշատակի օրերի և ակտիվ ռազմական գործողությունների հետ կապված: «Ունենք մի կերպար, ով Ադրբեջան էր փախել և շատ ճիշտ կլիներ ընդհանրապես չարձագանքել դրան, նրա արածմներին և ասածներին: Նա և նրա պատվիրատուն ուղղակի սնվում են լրատվամիջոցների արձագանքով: Նրանց համար ամենավատ տարբերակը կլինի, որ հայկական դաշտն ընդհանրապես չարձագանքի: Ցավոք տեսնում ենք, որ մի շարք լրատվամիջոցներ դարձել են այդ մարդու և նրա պատվիրատուների սնողը»,-նկատեց բանախոսը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
