Բաց և լուրջ բանակցություններ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո ասել է,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները բաց ու լուրջ են եղել։ «Թեժ կետերում» իրավիճակի կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի աշխատանքը կօգնի վերափոխել երկկողմ հարաբերությունները»,– ասել է Քերրին և հավելե,որ Ռուսաստանն ու ԱՄՆ–ը յուրահատուկ հնարավորություններ ունեն իրավիճակը դեպի լավը փոխելու գործում անձնական ավանդը ներդնելու համար։ «Հենց այդ աշխատանքը կօգնի վերափոխել մեր երկկողմ հարաբերությունները»,– ասել է Քերրին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
