Չավուշօղլուն Բաքվում է
Sputnik-ը հայտնում է,որ մեկնարկել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի պաշտոնական այցն Ադրբեջան:
Այցի շրջանակում Թուրքիայի ԱԳ նախարարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում` երկկողմ հարաբերություններին և ԼՂ հակամարտությանը վերաբերող խնդիրները:
