Նախնական տեղեկություններով` Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի
Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ: «Մանրամասները ճշտվում են։ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար», նշում են ԱԳՆում։
