Կոռումպացված պաշտոնյաների տեղը փողոցում է
«Կոռումպացված պաշտոնյանները պետք է հայտնվեն փողոցում:Եթե փաստեր լինում են, ապա, բնականաբար, կոռումպացված պաշտոնայները պետք է հայտնվեն փողոցում»,- հայտարարեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Երիտասարդ գործարարների համահայկական առաջին Ֆորումի ժամանակ:
«Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Կառավարությունը ցանկանում է համակարգային լուծումներ գտնել:Երբ խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի մասին է, կա երկու կողմ. առաջինը` մարդիկ ուզում են պաշտոնյաներին տեսնել փողոցում և երկրորդ՝ կան համակարգային մոտեցումներ, որոնք վերացնում են կոռուպցիոն հնարավորությունները: Կառավարությունը միտված է համակարգային լուծումներին, աշխատանքներ տարվում են, կա առաջընթաց»,- ասաց Վ. Գաբրիելյանը:
