Ֆրանսիայի ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել
Ֆրանսիայի ոստիկանությունը տեղեկատվություն է ներկայացրել բեռնատարի մասին, որով վարորդը Նիսում մխրճվել է բազմության մեջ:
Le Figaro-ի փոխանցմամբ, ոստիկանությունը փորձաքննություն է իրականացնում՝ պարզելու, թե արդյոք բեռնատարում հայտնաբերված փաստաթուղթը պատկանում է ահաբեկչին:
«Բեռնատարը վարձակալվել է Պրովանս Ալպ Լազուրե ափ դեպարտամենտում: Բեռնատարը կարողացել է մոտենալ Անգլիական ափին, որը հսկում են ոստիկանները, եւ ափով վարել մոտ 2 կմ, որտեղ մեքենաների երթեւեկությունն արգելված է: Այդ ընթացքում ոստիկանությունը չի կանգնեցրել բեռնատարը եւ այն առանց խոչընդոտի հասել է այնտեղ, որտեղ հարյուրավոր մարդիկ հետեւում էին տոնական հրավախությանը: Մխրճվելով բազմության մեջ, բեռնատարն անընդհատ փոխել է ուղղությունը: Ակնհայտ է, որ նա փորձել է հնարավորինս մեծ վանս հասցնել»,-գրել է թերթը:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան Նիսի կենտրոնում մարդկանց ամբոխի վրա մեծ արագությամբ բեռնատար էր հարձակվել: Դրանից հետո վարորդը սկսել էր կրակել մարդկանց վրա: Ի վերջո նա սպանվել է ոստիկանության կողմից: Բեռնատարում մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկներ են հայտնաբերվել: Վարորդի անձի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Հարձակման հետեւանքով, վերջին տվյալներով, 84 մարդ է զոհվել, եւս 18-ը կրիտիկական վիճակում է:
.jpg)
