Չավուշօղլուն ժամանել է Բաքու
Մեկնարկել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի պաշտոնական այցն Ադրբեջան: ԱՊԱ-ի փոխանցմամբ, այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Կողմերը կքննարկեն տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, այդ թվում երկկողմ հարաբերություններին եւ ԼՂ հակամարտությանը վերաբերող խնդիրները:
