Տնտեսագիտական համալսարանը նոր ռեկտոր ունի
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ռեկտոր են ընտրել: Խորհրդի նիստում միաձայն ռեկտոր է ընտրվել Կորյուն Աթոյանը: Նա ՀՊՏՀ գործող ռեկտորն է, պաշտոնավարել է միայն մեկ ժամկետ: Միեւնույն անձն օրենսդրությամբ հնարավորություն ունի պաշտոնավարել երկու ժամկետ` հնգական տարով: Ռեկտորի ընտրությանը մասնակցել է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ՀՊՏՀ խորհրդի նախագահն է:
