Մարդիկ ուզում են որոշակի պաշտոնյաների տեսնել փողոցում. Վաչե Գաբրիելյան
«Ես չեմ կարծում, որ Հայաստանից կապիտալի արտահոսքը չափազանց շատ է. դա երբեք այն ծավալները մեզ մոտ չի ունեցել, ինչպես, օրինակ, Ռուսաստանում կամ այլ երկրներում»,-այս մասին այսօր «Երիտասարդ գործարարների համահայկական ֆորումի» մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին` փոխվարչապետը նշեց, որ այս առումով կան իրար հակադիր երկու պատկերացումներ. «Երբ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մարդիկ անմիջապես ուզում են որոշակի պաշտոնյաների տեսնել փողոցում, բայց կա նաեւ համակարգային մոտեցում, որը վերացնում է կոռուպցիոն ռիսկերը»,-նշեց Գաբրիելյանը: Փոխվարչապետը հավատացրեց, որ եթե պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության վերաբերյալ փաստեր լինում են, ապա բնականաբար կոռումպացված պաշտոնայները պետք է հայտնվեն փողոցում:
