Չինաստանում պայթեցրել են չորս կիլոմետրանոց ամբարտակ. տեսանյութ
Չինաստանում հորդառատ անձրևներից հետո ջրի մակարդակը նվազեցնելու համար պայթեցրել են ամբարտակ: RussiaToday-ի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել Հուբեյ նահանգի Լյանցզի և Նյուշան լճերի միջև:
Գրեթե 4 կիլոմետր երկարությամբ ձգվող ամբարտակը վերացնելու համար օգտագործվել է 27 տոննա պայթուցիկ նյութ: Պայթեցման գործընացի տեսանյութը սոցիալական ցանցերում իսկական հիթ է դարձել:
