Ադրբեջանական կողմն հաստատել է դիվերսիայի անհաջող փորձը
Ադրբեջանական կողմն անուղղակիորեն հաստատել է դիվերսիայի անհաջող փորձը ԼՂՀ զինված ուժերի հետ շփման գծում:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ տեղեկացված աղբյուրները, ականի վրա պայթելու հետեւանքով մահացել է ադրբեջանական բանակի սպա Թողրուլ Մամեդովը:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 14-ին Աղդամի ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնի էր, որ հուլիսի 14-ին` ժամը 22:45-ի սահմաններում, շփման գծի արեւելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել են հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ եւ կանխել ադրբեջանական զինծառայողների հավանական գործողությունները:

