Նիսում զոհերի թիվը հասել է 84-ի. լուսանկարներ
Նիսում զոհերի թիվը հասել է 84-ի, եւս 18 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այսպիսի տվյալներ է ներկայացնում Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը:
Հայտնի են դարձել նաեւ որոշ մանրամասներ բեռնատարի վարորդի մասին, որը մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Նա Ֆրանսիայի քաղաքացի է, 31-ամյա թունիսցի, որը նախկինում եղել է ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ մանր խուլիգանության համար:

