Ռիահաննան չեղարկել է մենահամերգը Նիսում
Հուլիսի 14-ի երեկոյան Ֆրանսիան ցնցեց Նիսում կատարված ահաբեկչությունը: Բազմության մեջ է մխրճվել մի բեռնատար, որի վարորդը սկսել է կրակել մարդկանց վրա: Նա սպանվել է ոստիկանների կողմից: Բեռնատարում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք ու պայթուցիկներ: Այս պահի դրությամբ զոհերի թիվը հասել է 84-ի։ Երգչուհի Ռիահաննան այս օրերին Նիսում է։ Նա իր համերգային շրջագայություններով մեկնել էր Ֆրանսիա եւ պատրաստվում էր համերգ տալ այնտեղ։ TMZ-ի փոխանցմամբ՝ 28-ամյա երգչուհին չեղարկել է մենահամերգը։ Այս պահին Ռիրին եւ նրա թիմը փորձում են հեռանալ Նիսից։ Նշենք, որ Նիսում չեղյալ են հայտարարել նաեւ ջազի միջազգային փառատոնը, որը պետք է մեկնարկեր այսօր։
