Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Նիսում տեղի ունեցած հարձակումը
Հայաստանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Նիսում տեղի ունեցած արյունալի հարձակումը: «Հայաստանը վճռականորեն դատապարտում է Նիսում տեղի ունեցած հարձակումը: Խորապես ցավակցում ենք զոհվածների հարազատներին եւ մտերիմներին»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում:
