«Տարածքների փոխզիջման փոխարեն երեք կետ եմ առաջարկում».Արամ Սարգսյան.տեսանյութ
«Եթե մենք գնում ենք փոխզիջումային տարբերակի, պետք է հստակ ձևակերպենք՝ որն է մեր փոխզիջումը: Փոխզիջումը պետք է լինի խաղաղության ամբողջական պայմանագրով, եթե չի լինում, արդյունքը այ այսպիսին է լինում: Տարածքների փոխզիջման փոխարեն երեք կետ եմ առաջարկում՝ ճանաչել ԼՂ օրինական անկախությունը,երկրորդ՝ երբեք ԼՂ չի եղել Ադրբեջանի կազմում և վերջապես Ադրբեջանին ճանաչել,որպես ագրեսոր պետություն»,-այս մասին Հայելի ակումբում ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:Վերջինիս խոսքով՝ հայկական կողմը՝ սեղանին նույնիսկ նորմալ ձևակերպված «բարաթ» չունի՝ իրավական հիմնավորմամբ: «Մենք պետք է ճանաչենք ԼՂՀ ձևավորման օրինականությունը և նրա անկախ գոյությունը Ադրբեջանից, հետո նոր հանրաքվեով ԼՂ բնակչությունը որոշի՝ միանո՞ւմ է մայր Հայաստանին, թե ոչ»,-ընդգծեց պարոն Սարգսյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
