«Աղդամը օրինակ էր». Լեռնիկ Ալեքսանյան
Վերջին շրջանում ակտիվ քննարկվող տարածքների զիջման խոսակցություններից, ՀՀԿ-ական պատգամավորների խոսքերից կարելի է հասկանալի, որ ՀՀԿ-ի օրակարգում կա նման հարց, ավելին՝ կարելի է ԼՂՀ անվտանգությունը չխախտող տարածքներ զիջել՝ ԼՂՀ անկախության դիմաց: Մամուլում մեծ քննադատության է արժանացել ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հայտարարությունն այն մասին, որ, եթե, օրինակ, Աղդամը տանք, ու անկախություն լինի, ի՞նչ է եղել որ, տանք: Hayeli.am հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել: «Ես Աղդամի անունը պայմանական եմ տվել, նշելով՝ եթե մենք ԼՂ անկախության հարցը լուծում են տարածքային փոխզիջումների միջոցով, բնականամբար, որոշ զիջումներ պետք է կատարվեն: Մենք փոխզիջում ասելով ի՞նչ ենք հասկանում՝ պետք է ոչինչ չզիջենք և մեր անկախությունը ճանաչեն»,-նշեց պարոն Ալեքսանյանը՝ հավելելով, որ Արցախի հարցը պետք է ժողովուրդը որոշի:
