Հարձակում Նիցցայում. կան տասնյակ զոհեր
Նիցցա քաղաքում հինգշաբթի երեկոյան հարձակում է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդել է Մերձծովյան Ալպերի շրջանի ղեկավարությունը: Ըստ տվյալների՝ կան բազմաթիվ վիրավորներ: Ավտոմեքենայով անհայտ անձը բախվել է մարդկանց ամբոխին, ովքեր զբոսնում էին հանրահայտ Անգլիական լողափով: Ըստ BFM TV-ի տվյալների՝ ամենաքիչը 50 մարդ է սպանվել, կան տասնյակ վիրավորներ: BBC-ի հաղորդմամբ՝ Նիցցայի քաղաքապետն արդեն հայտարարել է տասնյակ զոհերի առկայության մասին, սակայն կոնկրետ թիվ չի ներկայացվել: Տեղի իշխանությունները կոչ են արել քաղաքի բնակիչներին դուրս չգալ սեփական տներից:
