Նիցցայում հարձակման ժամանակ մոտ 100 մարդ ծովն է նետվել
Նիցցայում հարձակման ժամանակ մոտավոապես 100 մարդ վազել է դեպի ծով: Նրանց փրկել են և ափ են դուրս բերել, հաղորդում է Le Figaro-ն: Ինչպես պարբերականին հաղորդել են հակաճգնաժամային կենտրոնում՝ մարդիկ ծովն են նետվել Անգլիական լողափից, երբ բեռնատարը մխրճվել է մարդկան ամբոխի մեջ ու խուճապ է սկսվել: Հինգշաբթի երեկոյան Նիցցայում բեռնատարը մխրճվել է Անգլիական լողափում հավաքված մարդկանց ամբոխի մեջ: Վարորդը զիգզագաձև է վարել ավտոմեքենան, որպեսզի ավելի շատ մարդու սպանի: Վարորդը ոչնչացվել է ոստիկանների կողմից: Ըստ վերջին տվյալների՝ զոհերի թիվը հասնում է 77-ի:
