Նիցցայում հարձակման հետևանքով երեխաներ են զոհվել. Օլանդ
Ամենաքիչը 77 մարդ է զոհվել Նիցցայում տեղի ունեցած հարձակման հետևանքով, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Նիցցայում բեռնատարի վարորդը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր նշում էին հուլիսի 14-ը: Նրա նպատակը սպանելն էր, ճզմելն ու ոչնչացնելը: Ներկա դրությամբ կարելի է խոսել 77 զոհերի մասին, որոնց թվում շատ են երեխաները: Մոտ 20 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Չի կարելի բացառել այս հարձակման ահաբեկչական բնույթը»,- ասել է նա: Նա հաստատել է վարորդի ոչնչացման փաստը, սակայն չի մատնանշել արդյոք նա մենակ է եղել, թե ոչ: Օլանդի որոշմամբ արտակարգ դրության ռեժիմը, որի ժամանակը լրանալու էր հուլիսի 26-ին, կերկարաձգվի երեք ամսով:
