Իսպանիայում հայ գործարար է ձերբակալվել՝ փողերի լվացման կասկածանքով. armtimes.com
Ազգությամբ հայ Արման Մայիլյանը, ով Բարսելոնի ամենաշքեղ ռեստորաններից մեկի՝ «Յուբարի»-ի սեփականատերն է, հուլիսի 12-ին ձերբակալվել է բավական ազդեցիկ մի հանցավոր խմբավորման դեմ իրականացված գործողության արդյունքում: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ խմբավորումը (որի 11 անդամ ձերբակալվել է) հիմնականում բաղկացած է եղել ուկրաինական ծագում ունեցող անձանցից, զբաղվում էր փողերի լվացմամբ եւ այլ հանցավոր գործունեությամբ: Հետաքննությունը համակարգում են Բարսելոնի հակակոռոպցիոն գործերով դատախազը եւ դատարանը: Ձերբակալվածների թվում է նաեւ Ստեֆան Չեռնովեցկին՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի նախկին քաղաքապետերից մեկի որդին: ««Յուբարի»-ի սեփականատեր Արման Մայիլյանը հաջողակ գործարար է՝ հայտնի Հայաստանում եւ Բարսելոնում, ով ինտենսիվորեն զարգացրել է իր բիզնեսը վերջին չորս տարիների ընթացքում, նաեւ ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ»,- փոխանցում է պարբերականը: Մանրամասները՝ այստեղ:
