Պայթյուն՝ Ստամբուլի օդանավակայանում
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հուլիսի 14-ին հեղուկ գազի գազաբալոն է բոցավառցել, որը պայթելով մեծ իրարանցում է առաջացրել:
Ինչպես հաղորդում է Hurriyet daily news-ը, օդանավակայանի աշխատակից Իսմայիլ Աղաօղլուն մեքենայով դուրս գալիս է եղել VIP սրահի կայանատեղիից, երբ անհայտ պատճառով հրդեհը է բռնկվել մեքենայում: Արդյունքում պարզվել է, որ մեքենայի գազաբալոնն է պայթել:
Աղաօղլուն հրշեջ ծառայության է դիմել, որոնց հաջողվել է չեզոքացնել կրակը: Սակայն մեքենան, որի գազաբալոնը պայթել էր, ամբողջովին այրվել է:
Պաշտոնական տվյալների համաձայն` բալոնի պայթյունի պատճառը մթնոլորտի բարձր ջերմաստիճանն է եղել:
