La Tribune. Էրդողանը Գերմանիայից առաջ Ֆրանսիային էլ էր սպառնում

Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի պատճառով Թուրքիան միայն Գերմանիային չէ, որ սպառնում է: 2001-ի հունվարին Անկարան ավելի շատ էր սպառնում Ֆրանսիային, փակեց Renault-ի գործարանը եւ հազար թուրք գործազուրկ դարձավ, գրում է ֆրանսիական  La Tribune թերթը: Մեկից մի քիչ ավելի ամսվա ընթացքում միակ պատժամիջոցը դարձել է թուրքական   Kanal D-ի որոշումը (որը վերահսկվում է իշխանությունների կողմից) դադարեցնել համագործակցությունը գերմանական ZDF-ի հետ: «Այդ սպառնալիքները Էրդողանի ոճում են: Դրանք ուղղված են նրա իսկ ընտրազանգվածին», - նշում է Լիլի համալսարանի տնտեսագետ Դենիզ Ակագյուլը: Այդ սպառնալիքները զուտ խորհրդանշական են եւ ոչ մի կերպ չեն ազդում թուրք-գերմանական տնտեսական հարաբերությունների վրա, հավելել է նա:  «Չի կարելի նմանություն չնկատել 2001 թվականի հունվարի հետ, երբ Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այն ժամանակ Թուրքիայի հակազդեցությունն անհամեմատ ավելի ուժեղ էր, սպառնում էին բոյկոտել ֆրանսիական արտադրանքը», - վերհիշում է Ակագյուլը: Բացի այդ, հանրային ցույցեր տեղի ունեցան: Բայց այն ժամանակ տնտեսական իրողություններն ավելի կարեւոր եղան: Թուրքերի վրա այս բոյկոտն իրենից թանկ արժեցավ:  Oyak-Renault-ի արտադրությունը դադարեցնելու որոշումը փողոցում թողեց հազարավոր գործազուրկների ոչ միայն Բուրսայի Renault գործարանում, այլեւ Թուրքիայում սարքավորումների գործարանում: Թուրքիայի համար հեշտ չի լինի դժվարահաճություն դրսեւորել Գերմանիայի նման գործընկերոջ նկատմամբ, որը գնում է թուրքական ամբողջ արտահանման 10 տոկոսը: 2015-ին այդ ծավալն աճել է 8,4 տոկոսով եւ կազմել է 14,4 մլրդ եվրո, Գերմանիայի ԱԳՆ-ի տվյալներով: 2014-ի արդյունքում Գերմանիան Թուրքիայի տնտեսությունում երկրորդ խոշոր ներդրողն է դարձել (բոլոր ներդրումների 10,7 տոկոսը) Նիդերլանդներից հետո  (17,6%): Գերմանիայի համար եւս անցանկալի է փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Գերմանիայի վիճակագրության դաշնային բյուրոյի տվյալներով, Թուրքիան 2015-ին Գերմանիայից արտահանման խոշորագույն շուկաների թվում 14-րդն է   (բացարձակ արտահայտությամբ` 22,4 մլրդ եվրո, կամ էլ` 16 տոկոսով ավելի, քան 2014 թվականին): Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը Մերկելին անհարմար վիճակի մեջ է դրել: Նա եւ իր արտգործնախարար Զիգմար Գաբրիելը չեն մասնակցել քվեարկությանը:  Բայց դրանից մի քանի օր առաջ` մայիսի 31-ին Մերկելը հավանություն է տվել տեքստին: «Նա աջակցել է նախաձեռնությանը, բայց ցանկանում է նուրբ խաղ վարել: Եթե նա դարձյալ ցանկանա Էրդողանի հետ քննարկել փախստականների հարցը, կկարողանա ասել, որ ինքն անձամբ չի քվեարկել, իսկ Գերմանիայում կան բաներ, որոնք իրենից կախված չեն», - նշում է Բայրամ Բալչին` փարիզյան Ceri-Sciences-Po հետազոտական կենտրոնի վերլուծաբանը: «Այդպես  նա նրբորեն ակնարկում է, որ Գերմանիայում ժողովրդավարություն կա», - հավելել է Բալչին:  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
«Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է Ողբերգական դեպք՝ Ստեփանավանում․ 26-ամյա Հնդկաստանի քաղաքացի է վայր ընկել տանիքից Թիվը համալրվել է Նա կարող էր առանց ոտքի մնալ. Դեշամը զայրացած է Արման Ծառուկյանը նշել է սպորտում իր գլխավոր նպատակը Թուրքիան հերքում է, որ կմասնակցի ԱՄՆ-Իրան պատերազմին ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հաղորդագրություններ փոխանակել. Ռուբիո Երուսաղեմում Ճրագալույցի արարողությունը կանցնի առանց ուխտավորների և զբոսաշրջիկների Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն է Նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է և բախվել արգելապատնեշներին․ կա վիրավոր Երուսաղեմում կարող են սահմանափակել հայերի մասնակցությունը Զատկի և ճրագալույցի արարողություններին Ինչպե՞ս է լինելու ճեղքումը․ Երասխից 2 ժամ էլ չի տևելու Երևան մտնելը․ Հայկ Նահապետյան (video) Նիկո՛լ, դե լսիր՝ ինչ է ասում ժողովուրդը, որ փոխանցեմ քեզ․ Մանուել Մանուկյան (video) Փաշինյանը մի նոր խայտառակ փաստաթուղթ է ստորագրելու, եթե․․․ ՊՆ նախկին նախարար (video) «Նիկո՛լ, վերջդ շատ ծանր է լինելու, սրբելու է տանի»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլ Փաշինյա՛ն, էս զզվանքն ու նողկանքը դու դեռ շատ ես տեսնելու, սպասի՛ր․ Հենրիխ Դանիելյան (video) Խայտառակությունը տեսա՞ք․ Նիկո՛լ, սա «քո վերջն է»․ ընտրություններից հետո գիտե՞ք՝ ինչ կլինի․ Մալխասյան (video) Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը հենց այս ուղղությամբ գնան, կհաջողեն․ Անժելա Թովմասյան (video) Նիկոլ Փաշինյա՛ն, էս զզվանքն ու նողկանքը դու դեռ շատ ես տեսնելու, սպասի՛ր․ Հենրիխ Դանիելյան (video) Ադրբեջանի տնտեսական և ռազմական հզորությունը հաշված ժամերը ընթացքում հօդս է ցնդելու. Հայկ Նահապետյան (video) ԱՄՆ-ին մնացել է խոցել շուրջ 3000 թիրախ Իրանում. Թրամփ ԱՄՆ-ն առաջին անգամ Իրանի դեմ գործողության ընթացքում նոր հրթիռ է կիրառել Իրանց գրպանների գումարը պակասել էր, դրա համար են արտաքին պարտք վերցրել․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am