Արգենտինայում հայտնաբերել են բացառիկ կենդանի. տեսանյութ
Արգենտինացի պալեոնթոլոգները հյուսիսային Պաթագոնիայում վերջերս հայտնաբերել են Gualicho shinyae (գուալիչու սինյու) տեսակի դինոզավրի մնացորդներ: Ինչպես հայտնում է NTD.ru-ն, երկոտանի գիշատիչն ապրել է մոտ 93 միլիոն տարի առաջ՝ կավճե դարաշրջանում: Գուալիչու սինյույի առջևի վերջույթները փոքր են եղել, ինչպես տիրաննոզավրի մոտ է: Սակայն այդ սողունները գոյություն են ունեցել ավելի ուշ՝ մոտ 65-67 միլիոն տարի առաջ: Նրանք կշռել են 450 կիլոգրամ: Այժմ պալեոնթոլոգները պետք է ուսումնասիրեն գտածոն:
