Սլովենիայում կործանվել է ինքնաթիռ
Սլովենիայում աղետի է ենթարկվել վեց տեղանոց թեթև շարժիչ ինքնաթիռ, 4 մարդ զոհվել է: Ինչպես հայտնում է ТАСС-ը, հղում անելով սլովենական ոստիկանության ներկայացուցիչներին, օդանավը Վենետիկից ուղևորվում էր Լեյպցիգ: «Ողջ ոչ ոք չի մնացել: Ոստիկանությունն ուսումնասիրում է միջադեպի հանգամանքները»,-հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Դեան Բոժնիկը: Զոհվածների ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել:
