Երևանում կին վարորդը վրաերթի է ենթարկել 76-ամյա հետիոտնին (լուսնակարներ)
Այսօր՝ հուլիսի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Ժամը 15:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտա և Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ, MINI Cooper մակնիշի 10 VV 303 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 27-ամյա Գայանե Մալիշենկոն վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Կայքից տեղեկանում ենք, որ հետիոտնը, ով 79-ամյա Արաքսյա Չախալյանն է, փողոցն անցել է չթույլատրելի հատվածով՝ այն դեպքում, երբ մի քանի մետր հեռավորության վրա կա գետնանցում:

