Համակարգել Սիրիայում ահաբեկիչների դեմ մարտերը. ԱՄՆ
Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջարկում է Սիրիայում համակարգել գործողությունները «Ջեբհաթ ան Նուսրա» և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ: Համապատասխան նախաձեռնությունները տեղ են գտել համաձայնության նախագծում, որը քննարկման համար Ռուսաստանի կառավարությանն է հանձնել ԱՄՆ-ի վարչակազմը: Եթե կողմերն իրոք ստորագրեն դրանք, Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք Է, ըստ Վաշինգտոնի, ստեղծեն իրագործման համատեղ խումբ, որի մեջ կմտնեն պաշտպանության և ռազմական հետախուզության նախարարությունների ներկայացուցիչները:
