Սիրիայում հրադադարը խախտում են ահաբեկիչներն ու ընդդիմության խմբավորումները. ԱԳՆ
Սիրիայում հրադադարը խախտվում են ահաբեկիչներն ու ընդդիմության զինված խմբավորումները։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ «Չնայած հուլիսի 11-ին կառավարական զորքերի կողմից հրադադարը 72 ժամով երկարաձգելու հայտարարությանը՝ անօրինական զինված խմբավորումները, որոնք ենթարկվում են «Ջաբհաթ ան Նուսրային» եւ այլ խմբավորումներին, Հալեպի որոշ թաղամասերում շարունակել են Սիրիայի բանակին ճնշելու փորձերը։ Այսպես կոչված չափավոր ընդդիմության ջոկատները գործում են ահաբեկիչների խմբավորումների հետ ներդաշնակ»,– ասել է Զախարովան։
