Ինչ է սպասվում հաջորդ «կանգառում»

Ավարտվեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Ադրբեջան: Ռուս-ադրբեջանական բանակցությունները Բաքվում երկու երկրների արտգործնախարարները դրական են որակել: Ավելին՝ և՛ Բաքուն, և՛ Մոսկվան, ի դեմս ԱԳ նախարարների` հայտարարեցին, որ ղարաբաղյան գործընթացը շարժվում է առաջ և խաղաղ կարգավորման հեռանկարներն ուրվագծվում են: Լավրովը Բաքվում շեշտել է, որ Ալիևի հետ հանդիպումը «թույլ կտա առաջ մղել Սանկտ Պետերբուրգում համաձայնեցված գաղափարները»: Մանրամասներն առայժմ չեն հրապարակվում, սակայն Ադրբեջանի ԱԳ նախարարն ակնարկել է, թե դժվար չէ հասկանալ, թե ինչ է դրված բանակցային սեղանին․ բավական է վերլուծել վերջին շրջանի հայտարարությունները: Լավրովը նույնպես հրաժարվել է բարձրաձայնել Սանկտ Պետերբուրգում հունիսին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունների մանրամասները․ «Հասկանալի պատճառներով մենք հրապարակավ չենք մանրամասնում այն գաղափարները, որոնք քննարկվել են պետերբուրգյան հանդիպման ժամանակ: Երեք երկրների առաջնորդները հատուկ պայմանավորվել են, որ զգուշավորությամբ կվերաբերվեն ի հայտ եկող հույսի ծիլերին: Ոչ թե այն պատճառով, որ մենք ինչ-որ բան թաքցնում ենք, պարզապես սա նորմա է բանակցությունների ժամանակ»: «Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են կոնկրետ քայլեր, որոնք պետք է և կարող են բերել Ղարաբաղի խնդրի կարգավորմանը», - հայտարարել է նա: Իր հերթին, Մամեդյարովն ասել է․«Բանակցային գործընթացի ակտիվացումը թույլ կտա հանգուցալուծել այս ձգձգված հակամարտությունը»: Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպմանը, դրա վայրն ու ժամկետները հայտնի կդառնան այն բանից հետո, երբ Սերգեյ Լավրովը Ռուսաստանի նախագահին կզեկուցի Երևանում և Բաքվում անցկացրած բանակցությունների մասին: Ընդ որում, այս մասին հայտարարել է ոչ թե Լավրովը, այլ Մամեդյարովը՝ հավելելով, թե ադրբեջանական կողմի համար որևէ նշանակություն չունի, թե որտեղ կկայանա նախագահների հաջորդ հանդիպումը՝ Ֆրանսիայում թե մեկ այլ երկրում․ - «Կարևորն այն է, որ այդ բանակցություններն արդյունավետ լինեն»: Լավրովի այցը Բաքու նրա երևանյան այցի շարունակությունն էր, և այս կապակցությամբ Մամեդյարովը նկատել է․ «Այն տեղեկատվությունը, որը ներկայացրել է Սերգեյ Լավրովը, դրական լիցքեր է ներշնչում»: Ասուլիսին Մամեդյարովն ասել է նաև, թե հակամարտության կարգավորման ճանապարհով պետք է առաջանալ «փուլ առ փուլ՝ մինչև բանակցային սեղանին այլևս չմնան չհամաձայնեցված հարցեր»: Հիշեցնենք, որ պաշտոնական Փարիզը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ: Ամենայն հավանականությամբ Սարգսյանի ու Ալիևի հաջորդ «կանգառը» Փարիզը կլինի, որտեղ թերևս, ԼՂ կարգավորման ուղղությամբ ավելի առարկայական քննարկում կծավալվի: Համանախագահները չեն բացառում առաջիկայում տարածաշրջանային ևս մեկ այց: «Համանախագահ երկրները շարունակում են ջանքեր գործադրել բանակցություններում առաջընթաց գրանցելու և ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն ընդլայնելու, ինչպես նաև քննության մեխանիզմների մասին առաջարկներ պատրաստելու ուղղությամբ»,-ասել է ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Իսկ ՄԽ-ի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն իր հերթին հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են կրկին այցելել հակամարտության տարածաշրջան, սակայն այցի հստակ ամսաթիվը դեռ հաստատված չէ: Մոսկվան ու Բաքուն, տպավորություն է ստեղծվում, որ որոշակի առաջընթաց են ապահովել: Թեև Հայաստանը հերքում է ռուսական ծրագրի գոյությունը, այն, այնուամենայնիվ գոյություն ունի և վստահաբար բավական ադրբեջանահաճո է: Ինչ զարգացումներ են սպասում Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումից առաջ և հետո` ցույց կտա ժամանակը: Այնուամենայնիվ, հայկական կողմի նկատմամբ որոշակի ճնշումների առկայությունն այլևս անհերքելի է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am