Սերժ Սարգսյանը նոր դատավորներ է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել: Մասնավորապես, կատարվել են հետեւյալ նշանակումները. 1. Աննա Արզումանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 2. Գրիգորի Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 3. Տիգրան Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 4. Սիմա Իսկանդարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 5. Արման Օհանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր
