ԼՂ հարցում տհաճ անակնկալներ չեն լինի. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդյունքները տհաճ անակնկալների չեն հանգեցնի: «Կարևորն այն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ ավարտ ունենա: Անհրաժեշտ է, որպեսզի բոլոր թիմերն ընդհանուր արդյունքի համար խաղան՝ բացառելով նոր արյունահեղության և նոր զոհերի հնարավորությունը»,-ասել է Զախարովան:
