Ռուսաստանը չի ներքաշվի. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը չի ներքաշվի Հարավչինական ծովի շուրջ վեճի մեջ եւ որեւէ մեկի կողմը չի անցնի։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ «Ռուսաստանը Հարավչինական ծովում տարածքային վեճերի մասնակից չէ եւ դրանց մեջ չի ներքաշվի։ Ենթադրում ենք, որ համապատասխան խորհրդատվություններ եւ բանակցություններ պետք է վարեն անմիջականորեն ներգրավված կողմերը իրենց սահմանած ձեւաչափով»,– ասել է Զախարովան։
