Ստամբուլում անվտանգության խոստացված միջոցներ են ձեռնարկվում
Ֆրանսիայի ազգային օրվան նվիրված բոլոր միջոցառումները Թուրքիայի տարածքում անվտանգության նկատառումներից ելնելով չեղյալ հայտարարելուց հետո թուրքական ուժայինները Ստամբուլում անվտանգության խստացված միջոցներ են սկսել ձեռնարկել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Նախօրեին Ֆրանսիայի դեսպանության պաշտոնական կայքը հայտարարություն տարածեց այն մասին, որ Անկարայում Ֆրանսիայի դեսպանությունը և Ստամբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունն անվտանգության նկատառումներից ելնելով փակվել են:
