Մենք կախարդական փայտիկ չունենք. Մարիա Զախարովա
Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել կախարդական փայտիկով։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ «Հարաբերությունները միշտ հեշտ է փչացնել, դրա համար մեկ կրակոցն էլ բավական է։ Դրանք վերականգնելը հեշտ չէ, քանի որ մենք կախարդական փայտիկ չունենք»,– ասել է Զախարովան։
