ԻՊ-ը հաստատել է իր պարագլուխներից մեկի մահվան լուրը
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը, որը հայտնի է որպես Ումար աշ Շիշանի, ոչնչացվել է Իրաքի Էշ Շիրքաթ քաղաքի մերձակայքում: Այս լուրը հաստատել է նաև ԻՊ-ը: Ծնունդով Վրաստանից Թարխան Թայմուրազի Բատիրաշվիլին ոչնչացվել է 2016 թվականի մարտին Սիրիայի հյուսիս-արեւելքում իրականացված գործողության ժամանակ՝ օդից կատարված հարածով: Ավիահարվածը հասցվել է մարտի 4-ին Սիրիայի Էշ Շադդադի քաղաքի շրջանում, որը գտնվում է Հասեքե վարչական կենտրոնից 60 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
