Պորոշենկոն Բաքվում հակահայկական հայտարարություն է արել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բաքվում հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Պորոշենկոն հայտարարել է. «Ուկրաինան երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը: Ուկրաինան չի ճանաչում և չի պատրաստվում ընդունել համապատասխան փաստաթղթեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այս մասին մենք խոսել ենք և ողջունում ենք Ադրբեջանի նմանօրինակ դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ», ասել է Ուկրաինայի նախագահը,նշելով, որ Ադրբեջանին իր ռազմավարական դաշնակիցն է:
