Չորս նախարարի է պաշտոնանկ արել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տորիների նոր կառավարություն է ձեւավորում: Ինչպես նշվում է, նա պաշտոնանկ է արել չորս նախարարի: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը: Առաջինը պաշտոնից զրկվել է արդարադատության նախարար Մայքլ Հոուվը, հետո կառավարությունից հեռացվել են Լանկաստրի դքսության նախարար Օլիվեր Լատուինը, Միացյալ Թագավորության մշակույթի, զանգվածային տեղեկատվության միջոցների եւ սպորտի նախարար Ջոն Ուիթթինգդեյլը, ինչպես նաեւ կրթության եւ միաժամանակ կանանց եւ իրավահավասարության հարցերով նախարար Նիկի Մորգանը:
