Չավուշօղլուն մեկնում է Բաքու
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հուլիսի 14-ից 15-ը կլինի Բաքվում, հայտնում է Թուրիքայի ԱԳՆ լրատվական ծառայությունը: Այցը տեղի է ունենում Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի հրավերով: Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
