Դուք կարծիք չունեք, ձեզ ասել են քվեարկել եք . Ազատ Արշակյանը՝ Լյուդմիլա Սարգսյանին
«Ճիշտ եք արել, որովհետև ձեր շահերը պետության շահերի հետ կապ չունեն: Մի ասեք, թե ինչու եք կողմ քվեարկել, ես դա գիտեմ: Դուք կարծիք չունեք, ձեզ ասել են՝ քվեարկի, քվեարկել եք: Ձեր կամքով գնացել-հանձնե՞լ եք Հայաստանը»,-նման պատասխան տվեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանին,երվ վերջինս հայտարարեց, որ դրական է համարում հայ-ռուսական ՀՕՊ համաձայնագիրը, դրա համար էլ կողմ էլ քվեարկել: «Արշակյանը խեղաթյուրում է իրականությունը: Այդ փաստաթուղթը ծայրից ծայր կարդացել եմ ու համարում եմ, որ ձեռք ենք բերում հակաօդային պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ, և որևէ ինքնիշխանության զիջում տեղի չի ունենում: Խնդրում եմ՝ չխեղաթյուրեք իրականությունը»,-հնչեց Լյուդմիլա Սարգսյանի պատասխանը: «Լավ է, որ կարդացել էք, պատգամավորներ կան, որ չեն կարդում»,- վրդովված ասաց Արշակյանը:
