Այսօր ՀՀԿ տատիկի և Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է
Հուլիսի 14-ը ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է: Այսօր Զորավարի 60-ամյակն է:Գագիկ Շամշյանի հետ զրույցում Մանվել Գրիգորյանը հայտնել է,որ գեներալը նախկին չի լինում և իր պարտքն ու պարտականությունն է՝ ամբողջ հնարավորությունների ներածին չափով ազգին, հայրենիքին, պետությանը պիտանի լինել: «Շնորհալի մարդուն տարիքը շնորհք է ավելացնում: Մարդ երբեք չպետք է բավարարվի արածով, երբեք չպետք է հոգնի: Անշուշտ, տարիքի հետ, մարդու մտածողությունը փոփոխության է ենթարկվում: Ավելի պահպանողական ես դառնում: Սակայն, ընդհանուր արժեհամակարգը չի փոխվում: Եթե երիտասարդ տարիներդ նվիրել ես պետականության կայացմանը, ազգի հզորացմանը, ապա 60 տարեկանում էլ ուշք ու միտքդ այն է, որ ձեռքբերումները պահպանվեն: Կարեւոր է ոչ միայն ունենալը, այլեւ՝ ձեռքբերումները պահպանելը: Մարդը տարիքի հետ ավելի իմաստուն է դառնում: Ընտանիքը վերաճում է մի քանի ընտանիքների: Պապիկ ես դառնում՝ զավակների, թոռների ապագայի համար պատասխանատվության զգացումդ առավել է խորանում, եւ ավելի ու ավելի ես նվիրվում ազգդ, պետությունդ զորեղացնելու, հավերժացնելու սրբազան գործին: Ողջ էությամբ, ամեն մի բջիջով զգում ես, որ հանուն ընտանիքիդ, հանուն երեխաներիդ ու թոռներիդ պարտավոր ես ավելի պիտանի լինել պետությանդ, ժողովրդիդ: Հայ ժողովուրդը հավերժ է, տերն է զորավոր»,-ընդգծել է գեներալը: Hayeli.am հետ զրույցում ՀՀԿ տատիկը հիշեցրեց,որ այսօր իր և Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է: «Ես և գեներալ Մանվել Գրիգորյանս նույն օրն ենք ծնվել:Մեռնեմ իրա ջանին»,-հպարտությամբ ասաց տատիկը և շնորհավորեց այսօրվա մյուս հոբելյարին:
