Ի՞նչ առաջարկ է ստացել ՀՀԿ տատիկը
«Շտապ նկարահանման համար պետք է ՀՀԿ հայտնի տատիկը:Հա բայց լուրջ եմ ասում, հասցե կամ հեռախոս եթե կա, ուղարկեք »,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր «Ինդիվիդում քաստինգ փրոդաքշն»-ի հիմնադիր Աշոտ Սարգսյանը: Մեզ հետ զրույցում ՀՀԿ տատիկը ասաց,որ ստացել է առաջարկ նկարահանվելու երգի տեսահոլովակում և ATV հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Քարե դարդ» սիթքոմում:Հարցին՝ արդյոք տատիկը ընդունել է առաջարկը,վերջինս պատասխանեց. «Ես հայրենասեր կին եմ,ո՞նց կարող եմ նման տեղերում նկարահանվել:Երբ ձեռքս գումար է լինում,անմիջապես մեկնում եմ Արցախ՝ իմ զինվորների մոտ:Ես չեմ կարող նրանց առաջարկը ընդունել»,-նշեց ՀՀԿ տատիկը:
