Մենք ամեն ինչի պետք է պատրաստ լինենք՝ թե ռազմական, թե քաղաքական.ՀՀԿ
ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց.«Պետք է լինի հետեւյալը՝ Ադրբեջանը պետք է ԼՂՀ անկախ պետականության ճանաչումը դնի որպես առաջին խնդիր»: Ասուլիսի մյուս բանախոս ,Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նրան հակադրվեց՝ ասելով. «1994-96թթ. Ադրբեջանը շատ թույլ էր, սակայն մեզ չհաջողվեց նրան պարտադրել, որ ճանաչի ԼՂՀ-ն, այժմ արդեն նա ուժեղացրել է եւ ամիսը մեկ Ադրբեջանում միջազգային խոշոր միջոցառումներ են տեղի ունենում: Հիմա մեր խնդիրը ռադիկալ ձեւով իրավիճակի փոփոխումն է եւ սկսենք ներքին իրավիճակից ու իրավական այդ փաստաթուղթը դնենք սեղանին: 1991թ., երբ մտնում էինք ՄԱԿ, չենք ճանաչել ԼՂՀ օրինական ձեւավորումն ու Ադրբեջանից անկախ գոյությունը»: Մկրտիչ Մինասյանը նշեց, որ ինքը ՀՀԿ քաղխորհրդի անդամ է, գործադիր մարմնում չկա, իսկ քաղխորհրդում նման հարց չի քննարկվել. «Ապրիլյան պատերազմից հետո դիրքորոշում է փոխվել՝ Ադրբեջանի կողմից ցանկացած ոտնձգություն ադեկվատ վերաբերմունք պետք է ստանա: Մենք ամեն ինչի պետք է պատրաստ լինենք՝ թե ռազմական, թե քաղաքական առումներով»:
