«Corsan Corviam»-ը չարիք է Հայաստանի ճանապարհների համար. վարչապետ
Կառավարության նիստի ժամանակ է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ դիմելով տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանին հայտարարեց.«Իսպանական «Corsan Corviam»-ը իսկական չարիք է դարձել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու համար: Աշխատավորների և տեխնիկների շրջանում խոսակցություններ են տարածվել, որ շինարարությունը խիստ ձգձգվում է: Ես այդ մասին ձեզ երկու անգամ ասել եմ», - ասել է Աբրահամյանը: «Կապալառուն շատ հստակ գրաֆիկ ունի: Այդ կապակցությամբ ահազանգեր դեռևս չեն եղել»: «Իսկ արդյոք իմ խոսքը ձեզ համար ահազանգ չէ: Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ աշխատանքը ուշանում է: Այդ իսպանական ընկերությունը շինարարության համար իսկական չարիքի է վերածվել: Ճանապարհի Արարատի հատվածում որակը դեռևս այն չէ, իսկ այժմ նաև ժամանակի մեջ չեն տեղավորվում: Ուսումնասիրե՛ք », -կարգադրեց Աբրահամյանը:
