Հնարավոր է` որոշ տարածքներ զիջենք Արցախի անկախության դիմաց.ՀՀԿ
«Հնարավոր է` որոշ տարածքներ զիջենք Արցախի անկախության դիմաց:Այստեղ շահարկումներ պետք չեն: Այս հարցը ժողովուրդը պետք է որոշի, ու համոզված եմ, որ ռոմանտիզմի հետեւից չեն ընկնի: Այս հարցում պետք է լինել օբյեկտիվ ու առաջնորդվել մեր պատմությամբ, անցածի դասերով: Մենք կարող ենք տարածքներ զիջել Արցախի անկախության դիմաց»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով եթե մենք կարողանանք տարածքներ զիջել եւ ստանալ ԼՂՀ անվտանգության բարձրացման համար երաշխիքներ, ընդունելի կլինի:
