«Գողական աշխարհին» պատկանելու համար ձերբակալվել են
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ-ը, Վրաստանի ՆԳՆ կենտրոնական դեպարտամենտի քրեական ոստիկանության Կանխամտածված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Թբիլիսիում «գողական աշխարհին» պատկանելու կասկածանքով ձերբակալել Նիկա Մ.-ին (1994-ին ծնված), նախկինում դատապարտված Դավիթ Բ.-ին (1990 -ին ծնված) եւ Փաաթա Ու.-ին (ծնված 1974-ին)։ Ձերբակալվածները ընդունում են այսպես կոչված «գողական աշխարհը» եւ գործում են հատուկ կանոններով, որոնք հաստատված են «գողական աշխարհում»։ «Նրանք կապ էին պահում երկրից դուրս գտնվող «օրենքով գողերի» եւ քրեական աշխարհի այլ անդամների հետ։ Նրանց հետ մեղադրյալները կազմակերպում եւ մասնակցում էին գողական բախումների։ Պարզվել է, որ մեղադրյալները հանդիպել են վրացական ձեռներեցների հետ եւ իրենց անվանելով այսպես կոչված ապագա «օրենքով գողեր»՝ պահանջում էին որոշակի գումար վճարել՝ պահանջներն ուղեկցելով սպառնալիքներով եւ հոգեկան ճնշումներով», - ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։
