Շատ չնչին կոպեկների մասին է խոսքը.սոցփաթեթների՝հանգստի բաղադրիչի մասին
Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում անդրադարձավ սոցփաթեթներին, որոնցից հանվելու է հանգստի բաղադրիչը.«Մեր կարծիքը հայտնել ենք սոցփաթեթների մասին: Մենք դեռ այն ժամանակ ասել ենք, որ չարաշահումներից խուսափելու համար քաղաքացին պետք է ոչ թե դիմեր տուրիստական ընկերություններին, այլ ուղիղ դիմեր հյուրանոց ու միջոցները ուղիղ ծախսեր: Իսկ եղած մեխանիզմը շահույթ հետապնդելու տեսանկյունից մի քիչ անհասկանալի էր»: «Արմենիա Թրավել» ընկերության նախագահ, ներգնա տուրօպերատորների ասոցիացիայի խորհրդի անդամ Մարինա Կպրյանը նշեց, որ իրենց ընկերությունն ի սկզբանե հրաժարվել է սոցփաթեթներից. «Շատ չնչին կոպեկների մասին է խոսքը՝ չկար շահույթ, դրա համար չենք զբաղվել: Ես ուղղակի կարծում եմ, որ չպետք էր մի քանիսի պատճառով բնակչությունը տուժեր, պետք է ուղղակի թերությունները վերացնել»:
