Ով է Արմեն Մուրադյանին ԱՄՆ-ից փող ուղարկում
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարեց ,որ հայտարարագրերում նշված նվիրատվությունը նախարարի ընտանիքը ստանում է նրա կնոջ ամերիկաբնակ հարազատներից՝մեկնաբանելով իր հայտարարագրերի մասին հրապարակումները, թե նախարար դառնալուց հետո նվիրատվությունների չափն աճել է: «Սիրով ձեզ հետ կկիսվեմ իմ ընտանեկան խնիդրներով: Իմ կնոջ ընտանիքը 1995 թվականից ի վեր բնակվում է ԱՄՆ-ում. մայրը, քեռին, լուսահոգի տատը, եղբայրը, նրանց կազմավորված ընտանիքները: Կարծում եմ, որ տարեկան մեկ անգամ կարող են նվիրատվություն անել և՛ իրենց քրոջը, և՛ երեք զարմիկներին՝ նրանց ծննդյան տոների և առիթների կապակցությամբ»,- հավելեց Մուրադյանը:
