Առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը
«Տուրիստական սեզոնի ամենասկզբում տեղի ունեցած ապրիլյան դեպքերն իրենց ազդեցությունը թողեցին արդեն երկրորդ եռամսյակի վերջում:Կա մի ֆոնոմեն եւս. անցած տարի՝ Ցեղասպանության հարյուրամյակի հետ կապված ապրիլ ամիսը գերազանցեց բոլոր մյուս ամիսներին: Ինչ վերաբերում է դեպի Թուրքիա թռիչքներին, ապա տեղյակ ենք, որ ՌԴ-ից Անթալիա թռչող ինքնաթիռներում տեղ չկա»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը: Վերջինս չի կիսում այն տեսակետը, որ գները մեզ մոտ բարձր են. «Մեզ մոտ շատ ցածր են գները, քանի որ մենաշնորհ չկա: Կարող եք գնալ Դիլիջան ու մեկ անձի համար կարող եք գտնել հինգ հազար դրամով տարբերակ: Մեզ մոտ առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը, դրա համար չեն կարող գները բարձր լինել: Միգուցե մյուս երկրների հետ համեմատ երեւի բարձր է, քանի որ ինչպես մեզ մոտ, իրենց մոտ էլեկտրաէներգիան, գազը բարձր չեն»:
