ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 14-ը ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է: Այսօր Զորավարի 60-ամյակն է: Հարցազրույց Մանվել Գրիգորյանի հետ. -Պարո´ն գեներալ, ի՞նչ հույզեր է առաջացնում փաստը, որ արդեն 60 տարեկան եք, ի՞նչ մտորումների տեղիք է տալիս: -Շնորհալի մարդուն տարիքը շնորհք է ավելացնում: Մարդ երբեք չպետք է բավարարվի արածով, երբեք չպետք է հոգնի: Անշուշտ, տարիքի հետ, մարդու մտածողությունը փոփոխության է ենթարկվում: Ավելի պահպանողական ես դառնում: Սակայն, ընդհանուր արժեհամակարգը չի փոխվում: Եթե երիտասարդ տարիներդ նվիրել ես պետականության կայացմանը, ազգի հզորացմանը, ապա 60 տարեկանում էլ ուշք ու միտքդ այն է, որ ձեռքբերումները պահպանվեն: Կարեւոր է ոչ միայն ունենալը, այլեւ՝ ձեռքբերումները պահպանելը: Մարդը տարիքի հետ ավելի իմաստուն է դառնում: Ընտանիքը վերաճում է մի քանի ընտանիքների: Պապիկ ես դառնում՝ զավակների, թոռների ապագայի համար պատասխանատվության զգացումդ առավել է խորանում, եւ ավելի ու ավելի ես նվիրվում ազգդ, պետությունդ զորեղացնելու, հավերժացնելու սրբազան գործին: Ողջ էությամբ, ամեն մի բջիջով զգում ես, որ հանուն ընտանիքիդ, հանուն երեխաներիդ ու թոռներիդ պարտավոր ես ավելի պիտանի լինել պետությանդ, ժողովրդիդ: Հայ ժողովուրդը հավերժ է, տերն է զորավոր: -Պաշտպանության փոխնախարարի պաշտոնից հեռանալուց հետո, լինելով պահեստազորում, զինվորական համազգեստ, եթե չեմ սխալվում, չէիք հագնում: Այս տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ դարձյալ հրամանատարական գործունեություն էիք ծավալում: Ինչպե՞ս ստացվեց: -Գեներալը նախկին չի լինում: Ես համարում եմ, որ իմ պարտքն է, իմ պարտականությունն է ամբողջ հնարավորություններիս ներածի չափով ազգիս, հայրենիքիս, պետությանս պիտանի լինելը: Երկրապահը հայոց բանակի հիմնադիրն է, միշտ եղել է բանակի կողքին, բանակի հետ: Ադրբեջանական լայնամասշտաբ հարձակման պայմաններում մենք չէինք կարող մի կողմ քաշվել եւ թույլ տալ, որ մեր 18-20 տարեկան զավակները մենակ մնան ժամանակակից բարդագույն տեխնիկայով զինված նենգ ոսոխի դեմ: Մենք 20 ժամվա ընթացքում հասանք առաջնագիծ եւ ամբողջ սահմանի երկայնքով համալրեցինք բոլոր մարտական հենակետերը, ջոկերի, դասակների, վաշտերի կազմերը: Ես, բոլոր երկրապահներս ազգի զինվոր ենք: -Ի՞նչ կասեք բանակի մարտունակության մասին, նաեւ` նկարագրեք, թե ինչպե՞ս դասավորվեցին բանակի զինվորների եւ պատերազմական ստաժ ունեցող երկրապահների հարաբերությունները: -Հայոց սահմաններն անառիկ ձեռքերում են: Այսօր սահմանին կանգնած է անկախության սերունդը, 1996-98 թվականներին ծնված տղաները, ովքեր իսկական հերոսներ են: Մենք գնացել էինք մեր երեխաներին ոգեւորելու, գոտեպնդելու, բայց մենք էինք իրենցից ուժ ստանում, ոգեւորվում: Ինչ վերաբերում է փոխհարաբերություններին, ապա գործել ենք հստակ կանոնակարգով: Սպայական կոչումներ ունեցող, լուրջ մարտական ուղի անցած մեր տղաները ենթարկվում էին հենակետի պատասխանատուին: Եղել է լիարժեք փոխվստահություն: Երկրապահը առաջնագծում էր երիտասարդ զինվորականությանը, երիտասարդ սպաներին օգնելու նպատակով, պրոցեսն էլ, բնականաբար, համաձայնեցվում էր պաշտպանության նախարարի եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ: Հասկանալի է, որ կա պետություն, որ այսօր ֆիդայության տարիները չեն: Հայկական զինուժը գործել է հստակ ձեւավորվող միասնական ծրագրով, եւ Երկրապահն էլ այդ միասնական ծրագրում իր հստակ անելիքն է ունեցել: -Եթե խոսենք քառօրյա պատերազմի արդյունքների մասին, Ձեր գնահատմամբ` մենք շահե՞լ ենք, թե՞ կորցրել: -Մինչ Ձեր հարցին պատասխանելը երկու դիտարկում անեմ: Նախ`պատերազմում շահողներ չկան: Ժողովուրդը, պետությունը, որ պատերազմի մեջ է, արդեն կորցնում է: Խելացի ղեկավարներն անում են ամեն ինչ, որպեսզի իրենց երկիրը, իրենց ժողովրդին զերծ պահեն պատերազմներից: Մենք էլ քրիստոնյա ժողովուրդ ենք, եւ բնականաբար, պատերազմ չենք կամենում: Բայց երբ նավթադոլարներից արբած որոշ հաստագլուխներ աչք են տնկում մեր հողին, երբ արյունարբու ոսոխը զվարճանում է` քնած զառամյալ ծերունիներ ու անմեղ երեխաներ մորթելով, մենք ստիպված ենք դրանց իրենց տեղը դնել, ստիպված ենք այդ անիրավներին զենքով հանգստացնել: Եվ հաջորդ դիտարկումը: Այնքան էլ ճիշտ չէ քառօրյա պատերազմ արտահայտությունը: Ճիշտ է` ադրբեջանական ագրեսիայի չորրորդ օրը Մոսկվայում կրակը դադարեցնելու բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց, բայց դրանից հետո էլ թեժ մարտեր եղան, ծանր կորուստներ ունեցանք: Ինչ վերաբերում է արդյունքին, ապա արդյունքը գնահատելիս պետք է հաշվի առնել, թե ինչ խնդիր էինք դրել մեր առջեւ: Ես վստահաբար կարող եմ ասել, որ հայկական զինուժը հստակորեն կատարել է մարտական առաջադրանքը, խափանել է ադրբեջանական կողմի մտադրությունները: Թաքցնելու բան չէ` որոշակի տարածքային կորուստ ունեցանք, այսինքն` ոչ թե տարածքների, այլ առանձին դիրքերի մասին է խոսքը: Հանկարծակի հարձակմամբ դրանք շատ էին կարողացել վերցնել: Հետո 90 տոկոսից ավելին հետ վերցրինք: Մնացյալը վերադարձնելու ժամանակն էլ կգա, պարզապես այս պահին խելամիտ չհամարվեց դա անելը եւս մի քանի տասնյակ լավ տղաների կյանքի գնով: Առանց այն էլ մենք շատ կորուստներ ունեցանք: Հերոս տղաներ նահատակվեցին, որոնց մենք չենք տարբերում 1989-94- ի պատերազմի զոհերից: Սա նույն պատերազմն է, նույնի շարունակությունն է: -Հիմա միջազգային հանրությունը Արցախյան խնդրում խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքեր է գործադրում: Ի՞նչ ակնկալիքներ ունեք: -Բանակցությունները կարեւոր են, խնդիրը հարկավոր է կարգավորել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն, դա չի նշանակում, որ մենք թուլանալու իրավունք ունենք: Մենք օրվա 24 ժամն էլ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Ես հույսս երբեք չեմ դնում դրսի ուժերի վրա: Լուծումը մեկն է: Պետք է ուժեղ լինենք: Հանուն խաղաղության միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Մեր տարածաշրջանի խաղաղության միակ երաշխավորը հզոր հայկական բանակը կարող է լինել: Երբ կլինենք ուժեղ, կլինենք հզոր, մեր կամքը կթելադրենք նաեւ բանակցությունների սեղանի շուրջ: Բոլորիս խնդիրն է միասնական լինելը, միասնաբար Հայաստանի, Արցախի զորեղացմանը նպաստելը: Հենց այդ նպատակով է Երկրապահն այսօր եռասերունդ: Հենց այդ նպատակով ենք գործակցում պետության, պետականության հետ: Այդ նպատակով ենք գործընկեր կառույցների հետ պատանի եւ երիտասարդ երկրապահների համար անցկացնում հրամանատարասերժանտական դասընթացներ, կազմակերպում հանգիստը եւ ուսուցումը ամառային ճամբարում: Իմ խիղճը հանգիստ է: Ավելի քան վաթսունհազարանոց երկրապահական ընտանիքն ամեն օր, ամեն ժամ աշխատում, գործում, արարում, ապրում է հանուն վաղվա հզոր Հայաստանի, հանուն վաղվա բարեկեցիկ, պաշտպանված Արցախի: -Այս տարի Հայաստանի եւ Արցախի անկախությունների 25-ամյակն ենք նշելու, ի՞նչ խորհուրդ ունի դա Ձեզ համար: -Վերեւում Աստված է, ներքեւում` մայրը, մայրերը, առջեւում` մեր անկախությունը: Անկախ պետականությունը ձեռք է բերվել երկրապահ հայորդիների, հայ ժողովրդի կյանքի, առողջության գնով: Անկախությունը բացարձակ, անգնահատելի արժեք է: Երկրապահն էլ ակտիվ մասնակցություն է ունենալու 25-ամյակի միջոցառումներին: Մեր պետությունը, մեր ազգն արժանի են, որ հպարտորեն նշենք հոբելյանը: Իսկ անկախության խորհուրդը միասնական լինելն է: Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայությունը միասնաբար պետք է պայքարի համահայկական խնդիրների լուծման ուղղությամբ: Միասնությունն ուժ է, հայի զորեղության գրավականն է: Զենքից առավել է հայի միասնականությունը: Հարցազրույցը՝ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video) Ցուցակները կան․ 2 ամիս է մնացել․ ընդդիմությունը մի խնդիր հենց հիմա պետք է լուծի․ Էդգար Էլբակյան (video) ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկեր Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի գործը կքննի դատավոր Վարդգես Սարգսյանը Արաղչին ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Կապանցինե՛ր, էդ դրոշով «այրելու են» ձեզ․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարից մի քանի ժամ առաջ առևտրականները 1 միլիարդ դոլարի խաղադրույք են կատարել․ Reuters Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր Լա՛վ իմացեք՝ մի հասարակություն, որը պատերազմն առհասարակ մերժում է, պետություն չի ունենալու․ Էլբակյան (video) Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղիները Ուկրաինան և Ադրբեջանը մտադիր են խորացնել համագործակցությունը Իրանից հայտարարել են, որ ուրանի հարստացման իրավունքն անհրաժեշտ պայման է բանակցությունների համար «Ալեն Սիմոնյանի խղճուկ վիճակին արձագանքեց Ադրբեջանը»․ Նարինե Դիլբարյան (video) Մեր ձեռքերը մնում են ձգանին․ Իրանը մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին․ Փեզեշքիան «Նիկո՛լ, ես հաստափոր Պապիկյան Սուրո՛ եմ տեսել»․ պահեստազորի սպա (video) Ընկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՔՊ-ի ծրագրում եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը Նիկո՛լ, էդ ու՞մ ես էշի տեղ դնում, քո «էշ հալով»․ Դավիթ Մկրտչյանը հունից դուրս եկավ (video) Անահիտ Մանասյանի արձագանքը՝ 18-ամյա Դավիթի մասին հարցին (video) Իրանում կրկին պայթյուններ են․ ի՞նչ է կատարվում Պուտինը էդ փաստաթղթերը կմտցնի Ալիևի աչքը, եթե․․․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am