Հանգստի բաղադրիչի կասեցումը ճիշտ էր. Հ. Աբրահամյան
«Սոցփաթեթի ոլորտոմ չարաշահումների ծավալն, ընդհանուր առմամբ, կազմել է 300 միլիոն դրամ:Հայաստանում ու Արցախում սոցփաթեթի շրջանակներում ներառված է եղել 69 զբոսաշրջային օպերատոր, որից միայն 7-ում է Վերահսկիչ պալատը ուսումնասիրություն կատարել:Որոշ տուրիստական օպերտորներ լիաժեք չեն կատարել հյուրանոցներում իրենց պարտավորությունները, բյուջեից ստացած գումարները ծախսել են այլ նպատակներով», – կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: «Սոցփաթեթից օգտվել են շահառու չհանդիսացած անձիք, այնպիսի տուրօպերատորներ են սոցփաթեթի ծառայություններ մատուցել, որոնք հաշվառված չեն եղել սոցփաթեթի մեջ», – նշեց Ի.Զաքարյանը: Իշխան Զաքարյանը՝ կառավարությանը ներկայացրեց սոցփաթեթներում հայտնաբերված խախտումները: Զաքարյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկեց սոցփաթեթը բառացելու համար վերամշակել դրույթները: Վարչապետ Աբրահամյանն էլ արձագանքեց, թե ավելի վաղ հայտարարել էին, որ կասեցրել են սոցփաթեթի հանգստի բաղադրիչը, ինչը, նրա խոսքով, անհիմն խոսակցությունների տեղիք է տվել: «Հիմա ես գտնում եմ, որ շատ ճիշտ էր կասեցնելը, բայց ոչ 2016-ի համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
