Հալեպում հրթիռակոծությունների հետևանքները
Հալեպի Վիլլաներ թաղամասը հայտնվել է զինյալ ահաբեկչական խմբավորումների թիրախում: Ըստ «Գանձասար»-ի՝ ահաբեկիչների կողմից արձակված հրթիռներից մեկն ընկել է Ս. Աստվածածին եկեղեցու հանդիպակաց բնակարաններից վրա, որի պայթյունի հետևանքով բնակարանը փլուզվել է: Բարեբախտաբար, եկեղեցին մնացել է կանգուն, ջարդվել են մի քանի ապակիներ: Եկեղեցուն կից գտնվող Կրթասիրաց Ս. Չեմպերյան վարժարանը նույնպես չի վնասվել:
